Վահրամ Տեր-Մաթևոսյան. Իսլամը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում (1970-2001 թթ.): Եր., 2008

Սեղմեք կազմի վրա՝ գիրքը ներբեռնելու համար / Click on the Cover to download the Book

Այս աշխատությունում քննարկվում են 20-րդ դարի 70-90-ական թվականների ընթացքում Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում իսլամի ունեցած աննախադեպ վերելքը, ինչպես նաև աշխարհիկ-հանրապետական իրավակարգի պաշտպանների և իսլամի առավել լայն դերակատարման կողմնակիցների միջև ընթացած գաղափարական ու քաղաքական պայքարի էությունը: Այդ համապատկերում լուսաբանվում են նաև քաղաքական իսլամի դրսևորումները Թուրքիայում, մասնավորապես` «Ազգային տեսակետ» շարժման էությունն ու գաղափարախոսությունը, ինչպես նաև քաղաքական իսլամի երկարամյա առաջնորդ Նեջմեթին Էրբաքանի անցած քաղաքական ուղին և նրա ղեկավարած իսլամամետ կուսակցությունների գործունեությունը:

Գիրքը նախատեսված է թուրքագետների, պատմաբանների, քաղաքագետների և Թուրքիայի ներքաղաքական գործընթացներով հետաքրքրվողների համար:

Ուշագրավ հավելում. 2010 թվականին հայտնի դարձան «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2008 թ.-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից: Մրցանակաբաշխությանը մասնակցել էին մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ: Հայտարարված 14 անվանակարգերում ներկայացվել են 37 գիտական հոդվածաշարներ, մենագրություններ: Հաղթողներ ճանաչվեցին 15 մասնակից: Նրանց թվում էր նաև պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթևոսյանը` «Իսլամը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում (1970-2001թթ.)» վերնագրով սույն աշխատության համար, որը ներկայացված էր ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից, «Արևելագիտություն» անվանակարգում:

ISBN 978-9939-805-65-8

© ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
© Վ. Հ. Տեր-Մաթևոսյան

Comments are closed.

Blog at WordPress.com.

Up ↑