ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Գիտական աշխատություններ / Scientific Works » Հայկ Քոթանջյան. Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղեցույցները տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում: Եր., 2008

Հայկ Քոթանջյան. Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղեցույցները տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում: Եր., 2008

Գիրքը մենագրական ժողովածու է, որն արտացոլում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության Նախագծի միջգերատեսչական մշակման մեթոդաբանական, տեսական, կիրառական ու կազմակերպական հիմքերը: Հեղինակը` ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, Նախագծի մշակման գիտական ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանը, հենվելով անվտանգության և ռազմական քաղաքականության ոլորտներում ՌԴ և ԱՄՆ-ի առաջատար մասնագիտացված կենտրոններում մեթոդա­բանական-տեսական պատ­րաստության, բազմամյա գիտագործնական գործունեութ­յան ընթացքում ձեռք բերված գիտելիքների ու փորձի վրա, ձգտում է պատասխան տալ համայն հայության համար կենսական կարևորություն ունեցող անվտանգության և կայուն զարգացման ապահովման հարցերին:

Տեսական ու կիրառական նշանակություն ունեցող այս գիրքը հասցեագրված է ազգային անվտանգության քաղաքագիտության ոլորտի մասնագետներին, անվտան­գության ապահովման հիմնախնդիրներով զբաղվող պետական ու քաղաքական գործիչներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանի:

ISBN  978-99941-2-144-1

©  Հ. Ս. Քոթանջյան, 2008 թ.
©  ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, 2008 թ.

%d bloggers like this: