ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Գրքեր, գիտական աշխատություններ » Վազգեն Մարգարյան. Մարտական գործունեության հոգեբանական հիմքերը: Եր., 2009

Վազգեն Մարգարյան. Մարտական գործունեության հոգեբանական հիմքերը: Եր., 2009

Հոգեբանական գիտությունների դոկտոր Վազգեն Մարգարյանի «Մարտական գործունեության հոգեբանական հիմքերը» գրքում (ISBN 978-99941-2-253-0) ՀՀ-ում իրականացվող պաշտպանական բարեփոխումների համատեքստում ներկայացվում են մարտի և զինծառայողների մարտական գործունեության հոգեբանական էությունը, մարտական գործողությունների բարոյահոգեբանական ապահովման նպատակը, խնդիրները և մեթոդները, ակտիվ մարտական գործողություններին զինծառայողների հոգեբանական պատրաստման հիմնական եղանակները, մարտական հերթապահության հոգեբանական ապահովումը, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերում են զինծառայողների պաշտպանությանը հավանական հակառակորդի բացասական տեղեկութահոգեբանական ներգործությունից:

Գիրքը նախատեսված է որպես դասագիրք բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների և դասախոսական կազմի համար, որպես ուսումնամեթոդական ձեռնարկ ՀՀ ՊՆ զորամասերի հրամանատարների և նրանց մարտական պատրաստության ու ԱՀՏԱ գծով տեղակալների համար, որպես մենագրություն` փորձագիտական շրջանների համար, ինչպես նաև զինվորական հոգեբանների և զինվորական հոգեբանությամբ հետաքրքրվող անձանց լայն շրջանների համար:

© Վ. Հ. Մարգարյան, 2009 թ.
© ՀՀ ՊՆ ԱՌՀԻ, 2009 թ.

___________________________________________________________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ» ԲԼՈԳ-ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի և դրա «Աշխատանքային տետրեր» հավելվածի՝ «Ռազմավարագետ» բլոգ-կայքում տեղադրվող բոլոր համարները, ինչպես նաև կայքի մյուս բոլոր հրապարակումները պաշտպանված են ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը «Razmavaraget.wordpress.com»-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, հանդեսի «PDF» համարների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց «Razmavaraget.wordpress.com»-ին հղման արգելվում է:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան 
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2016

Advertisements
%d bloggers like this: