ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Հայկ Քոթանջյան - ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ / Hayk Kotanjian - Head of the NDRU MoD RA » Հայկ Քոթանջյան. Անվտանգության քաղաքագիտական պրոբլեմներ. ԽՍՀՄ վերակառուցում–Ղարաբաղ, Հայաստան, Անդրկովկաս–Աֆղանստան: Եր., 2009

Հայկ Քոթանջյան. Անվտանգության քաղաքագիտական պրոբլեմներ. ԽՍՀՄ վերակառուցում–Ղարաբաղ, Հայաստան, Անդրկովկաս–Աֆղանստան: Եր., 2009

Գիրքը մի ժողովածու է, որն արտացոլում է Աֆղանստանում ԽՍՀՄ վարած պատերազմի, ԽՍՀՄ վերակառուցման, 1988 թ. Սպիտակի կործանարար երկրա­շարժի, Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ու Լեռնային Ղարա­բաղի Հանրապետության ստեղծման, ինքնիշխան Հայաստանի Հանրապե­տության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրում տեղի ունեցող քաղա­քական գործընթացների հետ կապված ռազմավարական զարգացումները:
Հեղինակը` ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Ռուսաստանյան ռազմագիտական ակադեմիայի իսկական անդամ, հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ) գեներալ-մայոր Հ. Քոթանջյանը, հենվելով ՌԴ և ԱՄՆ-ի առաջատար քաղաքա­գիտական-անվտանգային կենտրոններում ձեռք բերված գիտելիքների ու իր բազմամյա գիտակիրառական գործունեության փորձի վրա, որպես նշված գործըն­թացների ակտիվ մասնակից, իր հոդվածների, զեկուցումների և հարցազրույցների միջոցով ժամանակի հոլովույթում ուրվագծում է քաղաքական-անվտանգային զարգացում­ների ընթացքը` հաստելով ու վերլուծելով պահի փուլանիշային իրադարձությունները:

Տեսական ու կիրառական նշանակություն ունեցող այս գիրքը հասցեագրված է ազգային անվտանգության քաղաքագիտության ոլորտի մասնագետներին, անվտան­գության ապահովման հիմնախնդիրներով զբաղվող պետական ու քաղաքական գործիչներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանի:

ISBN 978-99941-2-314-8

©  Հ. Ս. Քոթանջյան, 2009 թ.
©  ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, 2009 թ. 

%d bloggers like this: