ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Իրադարձություններ / Events » Փորձագիտական քննարկում ՀՀ պաշտպանության նախարարությունում

Փորձագիտական քննարկում ՀՀ պաշտպանության նախարարությունում

2010 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի` «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության, սփյուռքի նախարարությունների, գիտությունների ազգային ակեդեմիայի ներկայացուցիչներ և այլք:

Ողջունելով ներկաներին և կարևորելով երկրի անվտանգության խնդիրներին օժանդակող  նման նախաձեռնությունը, պաշտպանության նախարարը նշեց, որ ԱՌՀԻ-ին իր առջև դրված խնդիրներն իրականացնում է պատշաճ մակարդակով: Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համատեղ իրականացրած բազմաթիվ ծրագրերին:

«ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով մշակման մեջ ներառված են Հայաստան-Սփյուռք կապի կազմակերպման և զարգացման, անվտանգության խնդիրների լուծման գործում Սփյուռքի ներուժի օգտագործման խնդիրները, այլ հարցեր: Ուղենիշների մշակման գործում իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի և Սփյուռքի մի շարք փորձագետներ: Փորձ է արվել ԱՄՆ-ի հայկական լոբբիստային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա մշակել Սփյուռքի համախմբման, հայաստանակենտրոն զարգացման և Սփյուռքի նկատմամբ Հայաստանի քաղաքականության համակարգման ուղենիշները:

%d bloggers like this: