ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Գիտական աշխատություններ / Scientific Works » Զարզանդ Ասատրյան. Զինվորական կարգապահության ամրապնդման հիմնախնդիրները (դասախոսությունների ժողովածու)

Զարզանդ Ասատրյան. Զինվորական կարգապահության ամրապնդման հիմնախնդիրները (դասախոսությունների ժողովածու)

Աշխատությունը քննարկվել և տպագրության է երաշխավորվել ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ «Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի» ֆակուլտետի խորհրդի կողմից:

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող պաշտպանական բարեփոխումների գլխավոր նպատակներից մեկը ժամանակակից չափանիշներին համարժեք ռազմական կրթության համակարգի ստեղծումն է: Սույն դասախոսությունների ժողովածուում ներկայացված են զինվորական կոլեկտիվներում կարգապահական խախտումների սոցիալ-հոգեբանական պատճառները և դրանց կանխարգելման հոգեբանամանկավարժական ուղիները: 

Աշխատությունը որպես դասախոսությունների ժողովածու նախատեսված է «ռազմական հոգեբան» մասնագիտությամբ սովորող ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և ՀՀ ԶՈՒ-ի զորամասերի հրամանատարների, ԱՀՏԱ գծով տեղակալների և կուրսանտների համար:

Երևան, Հեղինակային հրատարակություն, 2013 թ., 104 էջ:
Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 թ.:

ISBN  978-9939-0-0745-8
© Ասատրյան Զ., 2013