ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Հայկ Քոթանջյան - ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ / Hayk Kotanjian - Head of the NDRU MoD RA » Հայկ Քոթանջյան. «Դիվանագիտական առնչությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» գռեհիկ խախտման վերաբերյալ

Հայկ Քոթանջյան. «Դիվանագիտական առնչությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» գռեհիկ խախտման վերաբերյալ

MG Hayk KotanjianՔաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված անդամ, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանի հայտարարությունը:

Ադրբեջանի Նախագահ պ-ն Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում 2014 թ. օգոստոսի 6-ին «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԱՅՑԵԼԵԼ Է N-ՐԴ ԶՈՐԱՄԱՍԸ ԱՂԴԱՄՈՒՄ» վերնագրով տեղադրվել է նրա ելույթի տեքստը: Տվյալ ճառում հարևան պետության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայաստանի Հանրապետության հասցեին արտահայտություններ, որոնք գռեհկորեն խախտում են միջպետական հարաբերությունների ընդունված նորմերը:
Ադրբեջանի ղեկավարի ելույթի պաշտոնական տեքստից մի հատված ունի հետևյալ տեսքը. «…Եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ ձեռնարկումներից, ապա հայկական պետության գոյությունն իսկ կարող է հայտնվել հարցականի տակ…» (տես http://ru.president.az/articles/12487):
Որպես Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ իմ պարտքն եմ համարում նշել, որ նման հայտարարություններն ընդունելի չեն պաշտոնական միջպետական առնչություններ ունեցող հարևան պետությունների ղեկավարների համար:
Իր անզուսպ և միանգամայն չարդարացված սահմանումներով Ադրբեջանի Նախագահ պ-ն Իլհամ Ալիևը գռեհկորեն խախտել է միջպետական հարաբերությունների նորմերը, որոնք հաստատված են «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով»: «Ֆաշիստական պետություն» ձևակերպումը, որը Հայաստանի Հանրապետության հասցեին հնչեցրել է Ադրբեջանի Նախագահը, կարող է միայն խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայանալիք հանդիպման հաջողությանը:
Պատիվ ունեմ հույս հայտնելու, որ հարևան պետության ղեկավարի նման՝ միջպետական հարաբերությունների միջազգային նորմերին անհարիր, արտահայտությունները այլևս չեն կրկնվի:
*
Հայկ Քոթանջյան
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
*** 
***
Hayk Kotanjian: On Flagrant Violation of the “Vienna Convention on Diplomatic Relations”
*
Chairman of the Political Science Association of Armenia, Elected Member of the Academy of Military Sciences (RF), Visiting Professor at the National Defense University (US), Doctor of Political Sciences (RF), Major General Hayk Kotanjian’s statement.
*
On August 6, 2014, the official website of the President of Azerbaijan Mr. Ilham Aliyev posted the text of his speech entitled “THE PRESIDENT OF AZERBAIJAN, SUPREME COMMANDER-IN-CHIEF OF THE ARMED FORCES ILHAM ALIYEV VISITED A MILITARY UNIT IN AGHDAM”. In this speech, the Head of the neighboring state used expressions against the Republic of Armenia, flagrantly violating the generally accepted norms of inter-state relations.
A fragment of the official text of the Azerbaijani leader is as follows: – “… If the Armenian fascist state will not give up its dirty deeds, the very existence of the Armenian state can be called into question. …”. See the link of the official text on the site “PRESIDENT OF AZERBAIJAN. ILHAM ALIYEV”: http://ru.president.az/articles/12487
As the Chairman of the Political Science Association of Armenia, I consider it my duty to mention the unacceptability of such expressions for heads of neighboring states having official inter-state relations.
By his unrestrained and in no way justified definitions the President of Azerbaijan Mr. Ilham Aliyev flagrantly violated the norms of inter-state relations, established by the “Vienna Convention on Diplomatic Relations”. The definition of “fascist state”, read out through the mouth of the President of Azerbaijan to the Republic of Armenia, can only hinder the efforts to establish peace and stability in the South Caucasus, as well as the success of the forthcoming meeting of the Presidents of Armenia and Azerbaijan in Sochi at the invitation of the OSCE Minsk Group Co-chair – the President of the Russian Federation.
I have the honor to express the hope that such expressions – inconsistent with international norms of inter-state relations ‒ would not be repeated by the head of the neighboring state.
*
Dr. Hayk Kotanjian
Chairman of the Political Science Association of Armenia
Envoy Extraordinary and Minister Plenipotentiary
*** 
***
Гайк Котанджян: о грубом нарушении “Венской конвенции о дипломатических сношениях”
*
Заявление Президента Ассоциации политической науки Армении, избранного члена Академии Военных Наук РФ, Приглашенного профессора Национального Университета Обороны США, доктора политических наук (РФ), генерал-майора Гайка Саргисовича Котанджяна.
*
На официальном сайте Президента Азербайджана г-на Ильхама Алиева 6 августа 2014 года размещен текст его выступления под названием ”ПРЕЗИДЕНТ АЗЕРБАЙДЖАНА, ВЕРХОВНЫЙ ГЛАВНОКОМАНДУЮЩИЙ ВООРУЖЕННЫМИ СИЛАМИ ИЛЬХАМ АЛИЕВ ПОБЫВАЛ В Н-СКОЙ ВОИНСКОЙ ЧАСТИ В АГДАМЕ”. В данной речи глава соседнего государства поволил себе выражения в адрес Республики Армения, грубо нарушающие общепринятые нормы межгосударственных сношений.Фрагмент из официального текста главы Азербайджана выглядит следующим образом: – “… Если армянское фашистское государство не откажется от своих грязных деяний, то само существование армянского государства может оказаться под вопросом. …”. См. линк к официальному тексту на сайте ”ПРЕЗИДЕНТ АЗЕРБАЙДЖАНА. ИЛЬХАМ АЛИЕВ”: http://ru.president.az/articles/12487Как Президент Ассоциации политической науки Армении считаю своим долгом отметить неприемлемость подобных выражений для глав соседних государств, находяшихся в официальных межгосударственных сношениях.Своими несдержанными и ни в коей мере неоправданными определениями Президент Азербайджана г-н Ильхам Алиев грубо нарушил нормы межгосударственных сношений, установленных “Венской конвенцией о дипломатических сношениях”. Дефиниция ”фашистское государство”, оглашенная устами Президента Азербайджана в адрес Республики Армения, может лишь препятствовать установлению мира и стабильности на Южном Кавказе, а также успешности предстоящей встречи Президентов Республики Армения и Азербайджана в Сочи по приглашению Сопредседателя Минской Группы ОБСЕ, Президента Российской Федерации.Имею честь выразить надежду на неповторение подобных выражений главой соседнего государства, не соответствующих международным нормам межгосударственых сношений.
*
Гайк Котанджян
Президент Ассоциации политической науки Армении

Чрезвычайный Посланник и Полномочный Министр