ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Հայկ Քոթանջյան - ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ / Hayk Kotanjian - Head of the NDRU MoD RA » Հայկ Քոթանջյան. «Փոխլրացման սկզբունքը ՀՀ ազգային կիբեռանվտանգության ռազմավարության մշակման գործում. Կիբեռտարածությունում համագործակցության գծով ռազմավարական ֆորումի արդիականությունը»

Հայկ Քոթանջյան. «Փոխլրացման սկզբունքը ՀՀ ազգային կիբեռանվտանգության ռազմավարության մշակման գործում. Կիբեռտարածությունում համագործակցության գծով ռազմավարական ֆորումի արդիականությունը»

01

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Երևանում ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանի հովանու ներքո անցկացվել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներով զբաղվող փորձագետներ:

Խորհրդաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձներով դիմել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը: Խորհրդաժողովի առաջին՝ «ՀԱՊԿ-ի շահերից բխող տեղեկատվական անվտանգության ռազմավարության մշակման քաղաքական ու տեխնոլոգիական ուղենիշները» խորագրով նիստը նախագահել և նիստում ելույթ է ունեցել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

ՙՓոխլրացման սկզբունքը ՀՀ ազգային կիբեռանվտանգության ռազմավարության մշակման գործում. Կիբեռտարածությունում համագործակցության գծով ռազմավարական ֆորումի արդիականությունը» ելույթում Հայկ Քոթանջյանը նշել է, որ սույն խորհրդաժողովը Հայաստանի Հանրապետության կիբեռանվտանգության ռազմավարական շահերի քաղաքական և տեխնոլոգիական կողմերի հատման որոնման տրամաբանական շարունակությունն է ինչպես ՀԱՊԿ-ի պետություններից դաշնակիցների, այնպես էլ ՆԱՏՕ-ի ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի գործընկերների նկատմամբ Հայաստանի Հանրապետության փոխլրացման սկզբունքով արտաքին անվտանգային քաղաքականության համատեքստում: Նա ընդգծել է, որ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության բազմա­վեկտորության սկզբունքով, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը շարունակում է իր գիտափորձաքննական համագործակցությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի առաջադիմական ակադեմիական կենտրոնների հետ, ինչպիսիք են օրինակ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի տեղեկատվական ռեսուրսների կառավարման քոլեջը և Հարվարդի համալսարանի «Կիբեռանվտանգություն. Քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում» ծրագիրը:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ծագած որոշակի քաղաքական-դիվանագիտական լարվածության պայմաններում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը հանդես է գալիս որպես այն ակադեմիական հարթակ­ներից մեկը, որտեղ հաջողվում է  գիտափորձաքննական ձևաչափով կազմակերպել ռազմավարական ֆորումներ` պայթյունավտանգ տարածաշրջանի անվտանգային դինամիկայի առավել ակտուալ պրոբլեմները քննարկելու համար: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը հիմնվելով իր գործընկերների հետ համագործակցության արդյունքների վրա, ավարտել է Ազգային կիբեռանվտանգության ռազմավարության նախագծի մշակումը՝ աշխատելով ի նպաստ կիբեռանվտանգության դինամիկայի կառավարման միասնական համակարգի ձևավորման դինամիկ գործընթացին Հայաստանի ինտեգրմանը` իր դաշնակիցների և գործընկերների հետ երկխոսության և համագործակցության միջազգային, ազգային ու կորպորատիվ-մասնավոր մակարդակներում:

Ելույթի վերջում դոկտոր Քոթանջյանը հանդես է եկել 2017 թ. Երևանում ՙԿիբեռանվտանգության համակարգի ձևավորման գործում երկխոսության և համագործակցության հեռանկարները. քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում՚ թեմայով Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջազգային ռազմավարական ֆորում կազմակերպելու առաջարկով՝ նշելով, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը, ունենալով տարածաշրջանի անվտանգային դինամիկայի արդիական պրոբլեմները ոչ թե սուր քաղաքական, այլ գիտականորեն միջնորդավորված, գիտափորձաքննական ձևաչափով քննարկելու համար տվյալ ակադեմիական հարթակի կիրառման փորձ` պատրաստ է ֆորումի համատեղ կազմակերպման մասին առաջարկությամբ դիմել ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի պետությունների գործընկեր ուղեղային կենտրոններին:

Խորհրդաժողովում ելույթներով հանդես են եկել նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի աշխատակազմի տեղեկույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անվտանգության ապահովման վարչության պետ Ս. Բոյկոն, Ղազախստանի Հանրապետության համակարգչային պատահարներին արձագանքման ծառայության պետ Ժ. Ժակուպովը, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տեղեկույթի և հատուկ կապի պաշտպանության կենտրոնի վարչության պետի տեղակալ Ի. Սավաստեեվը, Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր օպերատիվ – վերլուծական կենտրոնի բաժնի պետ Ա. Մատվեևը, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետներ:

ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

__________________________________________________

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցումը ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանի հովանու ներքո անցկացված ՀԱՊԿ-ի անդամ պետությունների` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում:
Երևան, 15 հոկտեմբերի, 2016 թ.

ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԿԻԲԵՌՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հարգելի գործընկերներ,

Պատիվ ունեմ ձեզ ողջունելու մեր Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի[i] անունից, մի ինստիտուտի, որը 2013 թվականի հունիսին իր միջազգային գիտական ռազմավարական ֆորումում աջակցել է ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության ռազմավարական ուղենիշների մշակմանը: Տվյալ ֆորումը կազմակերպվել է ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար պ-ն Նիկոլայ Բորդյուժայի, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից եկած դաշնակիցների և Մինսկի խմբի համանախագահ պետություններից` ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից, ինչպես նաև ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ՆԱՏՕ-ի ծրագրի այլ պետություններից ժամանած գործընկերների մասնակցությամբ:

Հատկանշական է, որ մեր ներկայիս խորհրդաժողովը անցկացվում է ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանի հովանու ներքո, որը գումարվել է մեր Ինստիտուտի հիշատակված ռազմավարական ֆորումի գիտափորձաքննական առաջարկությունների հիման վրա մշակված ՙՄինչև 2025 թ. ժամանակաշրջանի համար ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության ռազմավարության՚ հաստատելու վերաբերյալ որոշում ընդունելու համար:

ՀԱՊԿ-ի սույն` տեղեկատվական անվտանգության պրոբլեմներին նվիրված խորհրդաժողովի նստաշրջանը մեր պետության կիբեռանվտանգության ռազմավարական շահերի քաղաքական և տեխնոլոգիական կողմերի հատման որոնման տրամաբանական շարունակությունն է ինչպես ՀԱՊԿ-ի պետություններից դաշնակիցների, այնպես էլ ՆԱՏՕ-ի ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի գործընկերների նկատմամբ Հայաստանի Հանրապետության փոխլրացման սկզբունքով արտաքին անվտանգային քաղաքականության համատեքստում: Ընդսմին հարկ է նշել, որ մեր ինստիտուտը կիբեռանվտանգության պրոբլեմներն ուսումնասիրելիս չի զբաղվում տեղեկատվական անվտանգության այն հասկացութային տարրերով, որոնք կապված են պետական հաստատությունների և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության քարոզչական առումների հետ:

Կարևոր է շեշտել, որ եթե սովորական սպառազինությունների ու զանգվածային խոցման զենքի կիրառման բնագավառում այսօր աշխարհի` ռազմական ու տնտեսական առումով առաջատար պետությունների միջև այս կամ այն չափով ձևավորվել է որոշակի համամասնություն, միջազգային իրավունքում ամրագրված են այդ պետությունների միջև հարաբերությունների հիմնական սկզբունքները այնպիսի տարածությունների համար, ինչպիսիք են ցամաքային, ծովային, օդային, տիեզերական տարածքները, ապա կիբեռտարածությունում միջպետական համամասնության և փոխհարաբերութ­յուն­ների հարցը շարունակում է ներկայումս էլ մնալ զգալի չափով անորոշ ու բաց:

Ինչպես գիտենք, համընդհանուր կիբեռտարածության ձևավորման ընթացքում տեղի է ունենում ռազմական և քաղաքացիական համակարգչային տեխնոլո­գիաների զուգամիտում, առաջատար արտասահմանյան պետություններում ինտենսիվորեն մշակվում են հավանական հակառակորդների տեղեկատվական ենթահամակարգերի վրա ակտիվ ներգործության նոր միջոցներ և մեթոդներ, ստեղծվում են տարբեր պետական մասնագիտացված հաստատություններ, կիբեռոլորտի ուղեղային կենտրոններ և բիզնես-կազմակերպություններ:

Այս տեսակետից համընդհանուր տեղեկութացումը և այն վերազգային կիբեռտարա­ծության ձևավորումը, որի նկատմամբ ինքնիշխանությունը դեռևս չի սահմանվում ավանդական միջազգային իրավունքի` ազգային պետությունների սահմաններն ուրվագծող համաձայնեցված նորմերով, որոշարկում են կիբեռանվտանգության կարգավորման միջազգային-իրավական գործիքների որոնման վեկտորները ՄԱԿ-ի միջազգային խորհրդարկումների մակարդակով: Հենց այդ առումով էլ կարևոր է մասնագետների միջև կարծիքների փոխանակումը այնպիսի գիտափորձաքննական ֆորումներում, ինչպիսին մեր խորհրդաժողովն է:

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության բազմա­վեկտորության սկզբունքով, որն արտացոլում է նրա աշխարհառազմավարական դիրքը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը շարունակում է իր գիտափորձաքննական համագործակցությունը նաև ԱՄՆ-ի այնպիսի առաջադիմական ակադեմիական կենտրոնների հետ, ինչպիսիք են Պաշտպանական ազգային համալսարանի տեղեկատվական ռեսուրսների կառավարման քոլեջը և «Կիբեռանվտանգություն. Քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում» ծրագիրը[ii]:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ծագած որոշակի քաղաքական-դիվանագիտական լարվածության պայմաններում մեր կազմակերպությունը հանդես է գալիս որպես այն ակադեմիական հարթակ­ներից մեկը, որտեղ հաջողվում է  գիտափորձաքննական ձևաչափով կազմակերպել ռազմավարական ֆորումներ` մեր պայթյունավտանգ տարածաշրջանի անվտանգային դինամիկայի առավել ակտուալ պրոբլեմները քննարկելու համար:

Կարգավորիչների տվյալ որոնումները հիմնարար կերպով փոխեցին կիբեռանվտանգության ապահովման էությունը` կապված նոր մարտահրավերների և ժամանակակից ռազմաքաղաքական ու ռազմավարական սպառնալիքների հետ, որոնք թեև չեն սպառնում ինքնիշխան պետություններին ու  միջազգային հանրությանը, սակայն պահանջում են էական պատասխան հակազդում: Տեղեկատվական ոլորտը, լինելով պետության և հասարակության կառավարման համակարգաստեղծ գործոն, ակտիվորեն ազդում է Հայաստանի Հանրապետության կենսագործունեության քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ բաղադրիչների վրա: Նշված մարտահրավերների հետմղման գործում հատկանշական է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ակտիվ համագործակ­ցությունը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հետ, որի առաքելությունն է մասնակցությունը տարածաշրջանում կայունության և պաշտպանվածության ապահովմանը[iii]:

Պետության կենսագործունեության տարբեր բնագավառներում կիբեռենթակառուցվածքի հնարավորությունների ընդլայնման համեմատ աճում են նաև բարդությունները` կապված կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների աշխատանքի անվտանգության ապահովման, տեղեկույթի գաղտնագրային պաշտպանության, այդ ոլորտում միջազգային համամասնության հաստատման հետ, ինչպես նաև այնպիսի սպառնալիքները, ինչպիսիք են համակարգչային, կամ  կիբեռ-, ահաբեկչությունը` նպատակաուղղված տեղեկատվական և թվային համակարգերին վնաս պատճառելուն:

Վերջին ժամանակներում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում ՄԱԿ-ում: 2016 թ. օգոստոսին միջազգային տեղեկատվական անվտանգության գծով ՄԱԿ-ի կառավարական փորձագետների խմբի[iv] (ԿՓԽ) նիստի արդյունքներով մշակված զեկույցում ընդունվել է, որ ՏՀՏ օգտագործման ոլորտի նկատմամբ միջազգային իրավունքը կիրարկելի է, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է զարգացվել, այդ թվում` ի հաշիվ նոր նորմերի ընդունման, ներառյալ` տեղեկատվական տարածությունում պետությունների պատասխանատու վարքի կանոններն ու սկզբունքները: ԿՓԽ-ն կազմված է 25 երկրների ներկայացուցիչներից, ներառյալ` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՉԺՀ-ի և այլ երկրների ներկայացուցիչները: Այստեղ պետությունների վարքի կանոնների և վստահության միջոցների համաձայնեցված մշակման նպատակով խորացված ու կառուցողաբար քննարկվում են կիբեռտարածությունում ազգային օրենսդրությունների հետ միջազգային իրավունքի նորմերի զուգորդման հարցերը:

Այս ամենի հետ մեկտեղ յուրաքանչյուր պետությունում նման կիբեռենթակառուցվածքի առկայությունը պայմանավորում է համազգային ռազմավարության մշակման և քաղաքականության իրացման այնպիսի մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը, որոնք արտացոլեն լիազորված մարմինների և շահագրգիռ դերակատարների կողմից կիբեռանվտանգության ապահովման նպատակով իրականացվող ընթացակարգերի հատուկ կանոնակարգերը: Դրա հետ մեկտեղ պետության և հասարակության կենսագործունեության մեջ տեղեկութահաղորդակցային տեխնոլոգիաների լայն տարածվածության շնորհիվ իրականություն են դառնում էլեկտրոնային հասարակության ձևավորումը և էլեկտրոնային կառավարության կառուցումը: Նման փոփոխությունները ազգային մակարդակով համախումբ կիբեռհարթակի համակարգաստեղծման համար պահանջում են համադասված կազմակերպատեխնոլոգիական միջոցառումների իրագործում և պետական իշխանության մարմինների համաձայնեցված գործողություններ, որոնք իրականացվեն միասնական պետական քաղաքականության շրջանակներում:

Այս համատեքստում առանձնապես կարևոր է Հայաստանի սերտ համագործակցությունը ինչպես առանձին պետությունների, այնպես էլ այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնք Հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգությունն ապահովում են կիբեռանվտանգության ոլորտում միջպետական և միջգերատեսչական մակարդակներով տեղեկույթի, գիտելիքների և փորձի փոխանակման գործընթացների խթանման միջոցով:

Հաշվի առնելով տեղեկութահաղորդակցային տեխնոլոգիաների արմատական տարածման հետևանքով սպառնալիքների և մարտահրավերների աճումը` Հայաստանը վերջին տարիներին ձեռնարկում է ազգային մակարդակով տվյալ հատվածի զարգացմանն ուղղված արդյունավետ քայլեր: Դրա հետ մեկտեղ նա, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, ներգրավվում է համընդհանուր տեղեկութային հանրության մեջ[v]: Վերը նշվածի ակնառու օրինակ է այն փաստը, որ տեղեկութային տեխնոլոգիաների ոլորտում հերթական Համաշխարհային կոնգրեսը (World Congress on Information Technology)  կանցկացվի Հայաստանում 2019 թ.: Նշենք, որ ՀՀ կիբեռանվտանգության ապահովման համակարգաստեղծ հարթակի ձևավորման համար Հայաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրության հիման վրա ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի և Հարվարդի հետ սերտ համագործակցությամբ մշակվել է ՀՀ Ազգային կիբեռանվտանգության ռազմավարության նախագիծը: Համագործակցության բազմավեկտորության սահմանների իմաստավորման գործում կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիաների միջև ծավալված ակադեմիական խորհրդարկումները[vi]:

Վերջնարդյունքում մեր երկրի պաշտպանական անվտանգությունը ապահովելու համար նախատեսված ռազմաարդյունաբերական համալիրում կիբեռանվտանգությունը ներկայումս ստանում է նոր ճյուղի նշանակություն: ՈՒստի դրա ձևավորման նկատմամբ վերաբերմունքը պետք է կրի և ունենա ոչ թե գերատեսչական, այլ համազգային բնույթ: Այլ կերպ ասած, պրոֆիլային գերատեսչությունների, գիտության և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը դառնում է անվտանգային հրամայական: Եվ այս առումով համընդհանուր և տարածաշրջանային մակարդակներում կիբեռանվտանգության ու տեղեկատվական ընդդիմամարտության ապահովման պատեհաժամ պլանավորումը և համադասումը դառնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգում գերակա ուղղություններից մեկը և պետք է էական ազդեցություն գործեն նրա առաջընթաց զարգացման վրա:

Հայաստանի Հանրապետության փորձաքննական և տեխնիկական հանրությունում ավտիվորեն քննարկվում է այն հարցը, որ կիբեռտարածությունում վարքի կանոնները պետք է ստեղծվեն հենց համացանցի համընդհանուր, տարածաշրջանային և ազգային ենթակառուցվածքի շուրջ: Վերջերս համացանցի կառավարման պրոբլեմներով Երևանյան միջազգային գիտական ֆորումում մեր Ինստիտուտը առաջարկել է տվյալ ինտեգրային խնդիրը լուծել պետական գործակալությունների, ինչպես նաև մասնավոր ձեռներեցության միջազգային և ազգային կազմակերպությունների միջև համագործակցության համախմբված համակարգի ստեղծման հիմքի վրա:

Հիմնվելով «Կիբեռանվտանգություն. քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում» Հարվարդի ծրագրի հանձնարարականների, ինչպես նաև ԱՄՆ-ի գործընկերային Պաշտպանական ազգային համալսարանի Տեղեկատվական ռեսուրսների կառավարման քոլեջի հետ համագործակցության արդյունքների վրա` Հայաստանի ՊԱՀՀ–ԱՌՀԻ-ին ավարտել է Ազգային կիբեռանվտանգության ռազմավարության նախագծի մշակումը: Համագործակցելով իր գործընկերների հետ` մեր կազմակերպությունը, առաջնորդվելով փոխլրացման սկզբունքներով, աշխատում է ի նպաստ կիբեռանվտանգության դինամիկայի կառավարման միասնական համակարգի ձևավորման դինամիկ գործընթացին Հայաստանի ինտեգրմանը` իր դաշնակիցների և գործընկերների հետ երկխոսության և համագործակցության միջազգային, ազգային ու կորպորատիվ-մասնավոր մակարդակներում:

Տվյալ մոտեցումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին և կարող է կիբեռանվտանգության ոլորտում առաջընթաց ապահովել ՀԱՊԿ-ի դաշնակիցների ու ՆԱՏՕ-ի ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի գործընկերների հետ միջազգային համագործակցության ասպարեզում:

Մեր ինստիտուտը պատիվ ունի առաջարկելու, որ 2017 թ. կազմակերպվի Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջազգային ռազմավարական ֆորումը ՙԿիբեռանվտանգության համակարգի ձևավորման գործում երկխոսության և համագործակցության հեռանկարները. քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում՚ թեմայով: ՈՒնենալով տարածաշրջանի անվտանգային դինամիկայի արդիական պրոբլեմները ոչ թե սուր քաղաքական, այլ գիտականորեն միջնորդավորված, գիտափորձաքննական ձևաչափով քննարկելու համար տվյալ ակադեմիական հարթակի կիրառման փորձ` մենք պատրաստ ենք ֆորումի համատեղ կազմակերպման մասին առաջարկությամբ դիմել ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի պետությունների մեր հարգելի գործընկեր ուղեղային կենտրոններին:

[i] ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ.

http://www.mil.am/hy/institutions/60/p/person

[ii] Dr. James Keagle, Academic Consultant of the Armenia’s NDRU Project, Project Leader: Defense Education Enhancement (DEEP), Center for Technology and National Security Policy, INSS, NDU. http://ctnsp.dodlive.mil/staff/james-keagle/; LTG (r.), Tad Oelstrom, Academic Consultant of the Armenia’s NDRU Project, Faculty Chair: Cybersecurity: The Intersection of Policy and Technology https://exed.hks.harvard.edu/ Programs/cs/overview.aspx

[iii] The Greeting Address of the Chairman of Political science Association of Armenia Dr. Hayk S. Kotanjian to the 7th All-Russian Congress of Political Science on behalf of the Political Science Associations of the New Independent States. THE 60th ANNIVERSARY OF THE RUSSIAN POLITICAL SCIENCE ASSOCIATION: 1955 – 2015 THE 7th  ALL-RUSSIAN CONGRESS OF POLITICAL SCIENCE, NOVEMBER 19-21, 2015: MOSCOW. Aravot.

http://en.aravot.am/2015/11/24/173107/

[iv] The UN’s Group of Governmental Experts on Cybersecurity. Council on Foreign Relations. http://blogs.cfr.org/cyber/2015/04/13/the-uns-group-of-governmental-experts-on-cybersecurity/

[v] Dr. Hayk Kotanjian. Managing Strategic Changes Through DEEP Reforms: A View from the Perspective of U.S.–Armenia “Smart Power” Cooperation. Connections. Partnership for Peace Consortium of Defense Academies and Security Studies Institutes. 12 February 2015. http://www.pfp-consortium.org/index.php/publications/connections-journal/item/149-managing-strategic-changes-through-deep-reforms-a-view-from-the-perspective-of-u-s-armenia-smart-power-cooperation

[vi] Доктор Котанджян Гайк Саргисович, Президент Ассоциации политической науки Армении — приветствие от политологических ассоциаций новых независимых государств. VII Всероссийский конгресс политологов ПОЛИТИЧЕСКАЯ НАУКА ПЕРЕД ВЫЗОВАМИ СОВРЕМЕННОЙ ПОЛИТИКИ,. Приветствия международных и национальных ассоциаций политической науки, профессиональных образовательных организаций. С. 9. Москва, 19–21 ноября 2015 г. http://congress.rapn.ru/wp-content/uploads/2015/11/Verstka_PR.pdf