ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Իրադարձություններ / Events » ՀՀ-ում Չինաստանի ռազմական կցորդն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀՀ-ում Չինաստանի ռազմական կցորդն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ndru-photo_2016_11_22

2016 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) հյուրընկալվեցին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Լի Գուանյան և ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը: Հյուրերին ընդունեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:

Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը Չինաստանի ռազմական կցորդին փոխանցեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը:

Երկու հաստատությունների միջև համագործակցության հիմքը դրվել է ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանի՝ 2014 թ. Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ կատարած այցի ընթացքում: Համագործակցության հուշագիրը ստորագրվել է ՊԱՀՀ-ի պետի տեղակալ Բենիամին Պողոսյանի՝ 2016 թ. Չինաստան կատարած այցի ժամանակ:

Այցի ընթացքում ՀՀ-ում Չինաստանի ռազմական կցորդ ավագ գնդապետ Լի Գուանյան կարևորեց Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների սերտացմանը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

___________________________________________________________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ» ԲԼՈԳ-ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի և դրա «Աշխատանքային տետրեր» հավելվածի՝ «Ռազմավարագետ» բլոգ-կայքում տեղադրվող բոլոր համարները, ինչպես նաև կայքի մյուս բոլոր հրապարակումները պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը «Razmavaraget.wordpress.com»-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, հանդեսի «PDF» համարների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց «Razmavaraget.wordpress.com»-ին հղման արգելվում է:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2016