ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի գիտամեթոդական սեմինարներ » Գիտամեթոդական սեմինար՝ ՊԱՀՀ-ում. «Թուրքիայի տնտեսական վիճակի գնահատում (2016 թ. երկրորդ կիսամյակից 2017 թ. առաջին եռամսյակ)»

Գիտամեթոդական սեմինար՝ ՊԱՀՀ-ում. «Թուրքիայի տնտեսական վիճակի գնահատում (2016 թ. երկրորդ կիսամյակից 2017 թ. առաջին եռամսյակ)»

2017 թ. մարտի 24-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսա­րանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածա­շրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպվեց «Թուրքիայի տնտեսական վիճակի գնահատում (2016 թ. երկրորդ կիսամյակից 2017 թ. առաջին եռամսյակ)» վերնագրով սեմինար` ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գլխավորությամբ: Սեմինարի հիմնական բանախոսն էր ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, տնտեսական գիտություն­ների թեկնածու Ազատ Դավթյանը: Սեմինարը վարում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ-ի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: Սեմինարին մասնակցում էին ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի գիտնական-վերլուծաբանները:

Ազատ Դավթյանը մանրամասն կերպով ներկայացրեց Թուրքիայի տնտեսությունում հիմնական խնդիրները, տեղի ունեցած զարգացումները և կանխատեսվող միտումները, ինչպես նաև սցենարային պլանավորման մեթոդով դուրս բերված Թուրքիա-ԵՄ և Թուրքիա-Ռուսաստան տնտեսական հարաբերություններում առկա հիմնական անորոշությունների հիման վրա մշակված սցենարները: 2016 թ. երկրորդ կիսամյակից մինչև 2017 թ. առաջին եռամսյակ ընկած ժամանակահատվածում Թուրքիայում մակրոտնտեսական զարգացումները վկայում են թուրքական լիրայի արժեզրկման, գնաճի բարձր տեմպերի, արտաքին պարտքի ֆինանսավորման դժվարությունների, արտադրության լճացման և տեղական խնայողությունների անկման մասին: Այս խնդիրների լուծման համար Թուրքիան տնտեսական զարգացման նոր մոդելի իրագործման կարիք ունի, որը կհենվի ազգային արժույթով ներքին ներդրումների ներգրավման վրա:

Որպես դիսկուտանտներ՝ սեմինարին զեկուցումներով հանդես եկան ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ Գրիշա Աղաջանյանը և պ.գ.թ. Անդրանիկ Իսրայելյանը, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի Ազգային անվտանգության քաղաքականության խմբի պետ ք.գ.թ. Կարեն Գալոյանը:

Զեկուցումներից հետո անցկացվեց քննարկում՝ արծարծված խնդիրների վերաբերյալ:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսա­րան

Advertisements