ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի գիտամեթոդական սեմինարներ » Գիտական շարադրանքի առանձնահատկությունները. գիտամեթոդական սեմինար ՊԱՀՀ-ում

Գիտական շարադրանքի առանձնահատկությունները. գիտամեթոդական սեմինար ՊԱՀՀ-ում

2017 թ. հունիսի 8-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպվեց գիտական շարադրանքի առանձնահատկություններին նվիրված սեմինար` ՊԱՀՀ-ի պետ, ք.գ.դ., պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գլխավորությամբ: 

Սեմինարը վարում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը:

Տիգրան Մաթոսյան

Սեմինարի հիմնական բանախոսն էր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, պ.գ.թ. Տիգրան Մաթոսյանը։ Նա ներկայացրեց գիտական շարադրանքի սկզբունքները, նրբություններն ու առանձնահատկությունները, ավանդական և նորարարական մոտեցումներն ու մեթոդները: Ըստ բանախոսի՝ գիտական շարադրանքում այդ սկզբունքները անընդհատ կիրառության կարիք ունեն: Նա փաստոց, որ գիտական շարադրանքը հաղորդակցության ձև է, և այն սկզբունքները, որոնք կիրառվում են գիտական հոդված գրելու համար, կարող են կիրառվել ՊԱՀՀ-ի վերլուծաբանների կողմից՝ նաև վերլուծական զեկուցագրեր գրելու համար՝ հաշվի առնելով զեկուցագրի առանձնահատկությունները:

Դավիթ Մանասյան

Սեմինարին` որպես դիսկուտանտ հանդես եկավ ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, ով խոսեց վերլուծական զեկուցագրեր գրելու մի քանի հմտությունների և գիտնական-վերլուծաբանների համար դրանց կիրառելիության կարևորության մասին:

Աննա Գևորգյան

Սեմինարի մյուս դիսկուտանտը՝ ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի պետ, արևելագիտության մագիստրոս Աննա Գևորգյանը մի քանի օրինակներով ցույց տվեց, թե ինչպես է ակադեմիական նյութեր գրելու որոշ հմտություններ կիրառել իր հետազոտական մշակումներում:

Սեմինարին մասնակցում էին նաև ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ պ.գ.թ., թուրքագետ Անդրանիկ Իսրայելյանը և թյուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը, ՊԱՀՀ-ի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի գիտնական-վերլուծաբան, տ.գ.թ. Ազատ Դավթյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների խմբի պետ Արսեն Հովհաննիսյանը, ինչպես նաև ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի որակի ապահովման մասնագետ, մեթոդիստ Վանիկ Մելքոնյանը, ՊԱՀՀ-ի ավագ սպա, մայոր Առլեն Շահվերդյանը, ՊԱՀՀ-ի Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ, մայոր Հրայր Օղլուկյանը, ՊԱՀՀ-ի Արտաքին կապերի գծով սպա, ավագ լեյտենանտ Գոհար Դադայանը:

Սեմինարի զեկուցումներից հետո տեղի ունեցավ ծավալուն մասնագիտական քննարկում՝ արծարծված խնդիրների վերաբերյալ:

Առլեն Շահվերդյան

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Advertisements