ՊԱՀՀ-ում մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի երրորդ հոսքը

Մարտի 31-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի երրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

Դասընթացը նպատակ ունի զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը՝ օժանդակելով նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման և կառավարման բարձր օղակներում մարտական ու զորահավաքային պատրաստականության, համազորային օպերացիաների նախապատրաստման, վարման և կառավարման գործընթացներին, կատարելագործել նրանց գիտելիքները օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման և շտաբների ծառայության վերաբերյալ:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

___________________________________________________________________________________________

NDRU_New_Logo_Zinanshan_2022 YearՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Ռազմավարագետ» բլոգ-կայքի կանոններով՝ դրանում տեղադրված նյութերի, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի և «Աշխատանքային տետրեր» հավելվածի էլեկտրոնային համարների հեղինակային իրավունքները պաշտպանված են: Նյութերի մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ ԶԼՄ-ներում առանց սույն կայքին հղման արգելվում է:

___________________________________________________________________________________________

Comments are closed.

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑