ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Գիտական աշխատություններ

Category Archives: Գիտական աշխատություններ

«Հայկական բանակ», 2016, հմ. 4 – «Ազգ-բանակ» կոլեկտիվ մենագրություն

nation-army-collective-monograph_armenian-army_cover

ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի 2016 թվականի դեկտեմբերին լույս տեսած 4-րդ համարը՝ «Ազգ-բանակ» կոլեկտիվ մենագրությունը՝ ««Ազգ-բանակ» համակարգի կայացման ռազմավարական ուղենիշները. Հայոց Աշխարհազորից դեպի ՀՀ ժողովրդավարական համազգային պաշտպանություն» վերնագրով:

«Ազգ-բանակ» կոլեկտիվ մենագրության էլեկտրոնային ամբողջական տարբերակը ներկայացված է
ՀՀ պաշտպանության նախարարության կայքում և այստեղ՝ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Ռազմավարագետ» կայքում:

Կոլեկտիվ մենագրությանը ծանոթանալու համար սեղմեք շապիկի վրա՝ համարը «PDF» ձևաչափով ներբեռնելու նպատակով:

_________________________________________________________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ» ԲԼՈԳ-ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի և դրա «Աշխատանքային տետրեր» հավելվածի՝ «Ռազմավարագետ» բլոգ-կայքում տեղադրվող բոլոր համարները, ինչպես նաև կայքի մյուս բոլոր հրապարակումները պաշտպանված են ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը «Razmavaraget.wordpress.com»-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, հանդեսի «PDF» համարների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց «Razmavaraget.wordpress.com»-ին հղման արգելվում է:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2017

Advertisements

Զարզանդ Ասատրյան. Զինվորական կարգապահության ամրապնդման հիմնախնդիրները (դասախոսությունների ժողովածու)

Աշխատությունը քննարկվել և տպագրության է երաշխավորվել ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ «Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի» ֆակուլտետի խորհրդի կողմից:

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող պաշտպանական բարեփոխումների գլխավոր նպատակներից մեկը ժամանակակից չափանիշներին համարժեք ռազմական կրթության համակարգի ստեղծումն է: Սույն դասախոսությունների ժողովածուում ներկայացված են զինվորական կոլեկտիվներում կարգապահական խախտումների սոցիալ-հոգեբանական պատճառները և դրանց կանխարգելման հոգեբանամանկավարժական ուղիները: 

Աշխատությունը որպես դասախոսությունների ժողովածու նախատեսված է «ռազմական հոգեբան» մասնագիտությամբ սովորող ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և ՀՀ ԶՈՒ-ի զորամասերի հրամանատարների, ԱՀՏԱ գծով տեղակալների և կուրսանտների համար:

Երևան, Հեղինակային հրատարակություն, 2013 թ., 104 էջ:
Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 թ.:

ISBN  978-9939-0-0745-8
© Ասատրյան Զ., 2013

Բենիամին Պողոսյան. Թուրք-ամերիկյան հարաբերությունները և ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը 1991-2007 թթ.

ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի գիտության գծով տեղակալ- Վերլուծական կենտրոնի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանի սույն աշխատությունը նվիրված է թուրք-ամերիկյան հարաբերություններում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի ունեցած դերի վերլուծությանը: Գիրքը նախատեսված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրք-ամերիկյան հարաբերությունների խնդիրներով զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակների համար: Ներբեռնեք գիրքը` սեղմելով գրքի շապիկը:

%d bloggers like this: