ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Իրադարձային

Category Archives: Իրադարձային

Advertisements

Սերբիայի պաշտպանական համալսարանի պատվիրակությունն այցելել է ՊԱՀՀ

Մայիսի 21-ից 23-ը ճանաչողական այցով Հայաստանում էր Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտպանական համալսարանի պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Ա. Խանփերյանցի անվան Ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ընթացքում սերբական պատվիրակությանն են ներկայացվել ռազմական ուսումնական հաստատությունների պատմության, կառուցվածքի, գործունեության, ինչպես նաև պաշտպանական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկուցումներ:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրերին ընդունել է ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կողմից մշակված կրթական ծրագրերի առանձնահատկությունների, դրանց կատարելագործման ուղիների, ՊԱՀՀ-ի դասախոսական կազմի պատրաստման և վերապատրաստման հարցերի, գիտատեսական ու գիտակիրառական բնույթի հետազոտությունների ռազմավարական ուղղությունների վերաբերյալ զեկուցում է ներկայացրել ՊԱՀՀ-ի պետի խորհրդական, հոգեբանական գիտությունների դոկտոր, գնդապետ Վազգեն Մարգարյանը:

Զեկուցմանը հաջորդել է մասնագիտական քննարկում, հյուրերը պատասխանել են տրված հարցերին:

Հայաստան կատարած այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը երկու երկրների ռազմական ուսումնական հաստատությունների միջև:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

Նյութը՝ ըստ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքի:

___________________________________________________________________________________________

ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Ռազմավարագետ» բլոգ-կայքի կանոններով՝ դրանում տեղադրված բոլոր նյութերի, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի և «Աշխատանքային տետրեր» հավելվածի էլեկտրոնային համարների հեղինակային իրավունքները պաշտպանված են: Նյութերի մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ ԶԼՄ-ներում առանց «Razmavaraget.wordpress.com»-ին հղման արգելվում է:

___________________________________________________________________________________________

Advertisements

Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Բալթյան պաշտպանական քոլեջում

ՀՀ պաշտպանության նախարարության հետ ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի թիմի փոխգործակցության շրջանակում ապրիլի 23-ից 26-ը ճանաչողական այցով Էստոնիայում էր գտնվում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Տարտու քաղաքում տեղակայված Բալթյան պաշտպանական քոլեջում:

Հանդիպումների ընթացքում քոլեջի հրամանատար, գեներալ-մայոր Անդիս Դիլանսը հայկական կողմին ներկայացրել է ուսումնական հաստատության կառուցվածքը և կրթական գործընթացը, դասավանդվող ծրագրերն ու առարկաները, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործիքակազմը: Գեներալ-մայոր Գ. Տավարածյանն իր հերթին ներկայացրել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման նախապատմությունը, ընթացիկ գործունեությունը և զարգացման տեսլականը:

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը շարունակական դարձնելու վերաբերյալ, ընդգրկելով ինչպես կրթության կազմակերպման, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտները:

© Նյութի աղբյուրը՝ ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայք:

© Տես այցի մասին նաև՝ Բալթյան պաշտպանական քոլեջի պաշտոնակայքում:

___________________________________________________________________________________________

ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Ռազմավարագետ» բլոգ-կայքի կանոններով՝ դրանում տեղադրված բոլոր նյութերի, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի և «Աշխատանքային տետրեր» հավելվածի էլեկտրոնային համարների հեղինակային իրավունքները պաշտպանված են: Նյութերի մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ ԶԼՄ-ներում առանց «Razmavaraget.wordpress.com»-ին հղման արգելվում է:

___________________________________________________________________________________________

Հայաստանում էր ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ապրիլի 8-ից 12-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» և Բարեվարքության հարցերով միացյալ խորհրդատվական խումբը:

Այցի նպատակն էր ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Պետական-իրավական պատրաստություն, «Զինվորական առաջնորդություն», «Բարոյագիտություն» առարկաների ուսումնական ծրագրերի կատարելագործման և Բարեվարքության ու լավ կառավարում դասընթացի ներառման շուրջ մասնագիտական քննարկումների անցկացումը:

Ապրիլի 9-ից 10-ը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար անցկացվել է բարեվարքության ամրապնդման հարցերով միջազգային համաժողով: Միջոցառման բացման արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը կարևորել է բարեվարքության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցությունը: Համաժողովին զեկույցներով հանդես են եկել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Գերմանիայի, Ռումինիայի, Վրաստանի և Բոսնիա Հերցեգովինայի բարեվարքության ոլորտի առաջատար փորձագետները: Հյուրերին ողջունել և ՊԱՀՀ-ում համաժողովի անցկացումը կարևորել է ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը:

Ապրիլի 11-ից 12-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվել են ՆԱՏՕ-ի փորձագետների և ՀՀ ԶՈՒ կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու նպատակով ստեղծված ՊՆ աշխատանքային խմբի քննարկումները: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացի շրջանակներում իրականացրած աշխատանքները, մասնավորապես՝ ռազմաուսումնական հաստատությունների համապատասխան առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության և լավ կառավարման վերաբերյալ թեմատիկ նյութերի ներդրման, ինչպես նաև գործընթացի ճանապարհային քարտեզի նախագծերը:

Այցի արդունքներով կողմերը համաձայնեցրել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները:

© Նյութի աղբյուրը՝ ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայք: