ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Հարցազրույցներ

Category Archives: Հարցազրույցներ

Advertisements

Гайк Котанджян: Это один из системообразующих и стержневых законопроектов

По инициативе постоянной комиссии НС РА по вопросам обороны и безопасности в зале парламентских заседаний состоялись парламентские слушания по теме “О новых законодательных регулированиях воинской обязанности и военной службы”. В слушаниях приняли участие депутаты НС, представители Правительства, политических сил, заинтересованных ведомств и институтов, экспертных, академических и педагогических кругов.

Новые законодательные регулирования, касающиеся военной службы, предусматривают значительные изменения в вопросах комплектования Вооруженных сил, военной службы, в том числе, организации боевого дежурства. Согласно Министру оборону РА Вигену Саргсяну, эти законодательные регулирования преследуют три основные цели: правовое обеспечение осуществления конституционных реформ, кодификацию и консолидацию, создание правовой базы для реализации программ “Это я” и “Честь имею”. Целями же политики, заложенной в основе законодательного регулирования, являются превращение службы в Вооруженных силах в средство восхождения по социальной лестнице как для офицерского, так и рядового составов, обеспечение интегрирования военнослужащих в общество, повышение эффективности резерва, замена значительной части отсрочек льготами, укрепление доверия общества к Вооруженным силам.

Обо всем этом, а также по поводу критики, прозвучавшей на слушаниях, с “Иравунком” беседует начальник Национального исследовательского университета обороны МО РА, доктор политических наук, профессор, генерал-лейтенант ГАЙК КОТАНДЖЯН. По его оценкам, это, действительно, многоэтапная, многопрофильная работа, являющаяся выражением “умной” силы.

“ЕЩЕ ЕСТЬ РАБОТА ПО ОТШЛИФОВКЕ И КРИСТАЛЛИЗАЦИИ”

– С точки зрения цели, основных направлений деятельности и гарантий обеспечения защищенности, безопасности нашего государства это – один из системообразующих и стержневых законопроектов. Конечно, еще нужна работа по отшлифовке, кристаллизации, и об этом говорили во время обсуждения, в том числе – и Министр Виген Саргсян. Но в основе – плодотворная почва, и это, действительно, представляет собой результат продуманной, сбалансированной и систематизированной деятельности.

– Господин генерал-лейтенант, по мнению оппонентов законопроекта данное законодательное регулирование обусловленно демографическими проблемами…Что можете сказать по этому поводу?

– С реальной точки зрения, это хорошо продуманная разработка, в которой, по моему мнению, отражены, в первую очередь, те конституционные нормы, которые нацелены на полноценное отображение качеств Республики Армения как социального, парламентского государства. Но вместе с тем, конечно, здесь отражены и демографические аспекты, без чего невозможно составление подобного документа. Но важно то, что разработка осуществлена с балансированной позиции.

“РОЛЬ АПОСТОЛЬСКОЙ ЦЕРКВИ НЕОЦЕНИМА”

– Кстати, во время обсуждения некоторые правозащитники пытались поставить знак равенства между Святой Армянской Апостольской Церковью и Свидетелями Иеговы и выразить недовольство по поводу наличия в армии духовных служителей. Как Вы, являясь многоопытным военным, относитесь к этому?

– Мне кажется, что наш Министр Виген Саргсян в полной мере ответил на это, заявив, что с точки зрения защиты свобод, принципов и норм демократии отношение одинаковое и равное, но в аспекте роли в становлении, развитии нашего государства, в том числе – обороны и безопасности, конечно, роль Апостольской церкви неоценима.

– Прозвучало также беспокойство по поводу того, что после претворения в жизнь данного законодательного регулирования у нас уже не будет молодых ученых, поскольку молодежь, пройдя обязательную военную службу, получит возможность заниматься наукой лишь после 30 лет. Как по Вашему, это – проблема, или нет?

– Я не вижу проблемы. Речь должна идти о качестве научных и образовательных процессов.  На мой взгляд, важно то, как в дальнейшем будут сочетаться служба и академическая –образовательная и научная – деятельность. Так что задачей, как сказал Президент НАН РА Радик Мартиросян, является правильная выработка и использование механизмов применения данного закона.

ГРАНТ САРАФЯН

Опубликовано в газете “Иравунк”, нм. 109, 2017.10.13

Advertisements

Հայկ Քոթանջյան. Սա համակարգաստեղծ և առանցքային օրինագծերից մեկն է

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ` խորհրդարանական նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության, քաղաքական ուժերի, շահագրգիռ գերատեսչությունների եւ հաստատությունների, փորձագիտական, ակադեմիական եւ ուսումնական շրջանակների ներկայացուցիչներ:

Զինվորական ծառայությանն առնչվող օրենսդրական նոր կարգավորումներն էական փոփոխություններ են նախատեսում զինված ուժերի համալրման, զինծառայության, այդ թվում՝ մարտական հերթապահության կազմակերպման հարցերում: Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, այս օրենսդրական կարգավորումները երեք հիմնական նպատակ է հետապնդում՝ սահմանադրական բարեփոխումների գործադրման իրավական ապահովում, կոդիֆիկացում ու կոնսիլիդացում եւ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի իրագործման համար իրավական հիմքի ստեղծում: Իսկ օրենսդրական կարգավորման հիմքում դրված քաղաքականության նպատակն է զինված ուժերում ծառայությունը դարձնել սոցիալական վերելակ ե՛ւ սպայական, ե՛ւ շարային կազմի համար, ապահովել զինծառայողների ինտեգրումը հասարակությանը, բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, տարկետումների զգալի մասը փոխարինել արտոնություններով, ամրապնդել հասարակության վստահությունը զինված ուժերի նկատմամբ:

Այս ամենի, ինչպես նաեւ լսումների ժամանակ հնչած քննադատությունների շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ՝ սա, իսկապես, բազմափուլ, բազմաշերտ եւ խելոք ուժի արտահայտման մի աշխատանք է:

«ԴԵՌ ԹՐԾԵԼՈՒ, ԲՅՈՒՐԵՂԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ»

– Սա համակարգաստեղծ եւ առանցքային օրինագծերից մեկն է՝ մեր պետության նպատակների, գործունեության հիմնական ուղղությունների եւ պաշտպանվածության, անվտանգության ապահովման երաշխիքների տեսանկյունից: Իհարկե, դեռ թրծելու, բյուրեղացնելու աշխատանք կա եւ դրա մասին խոսեցին քննարկման ժամանակ, այդ թվում նաեւ նախարարը՝ Վիգեն Սարգսյանը: Բայց հիմքում կա պարարտ հող եւ սա, իսկապես, խելացի, հավասարակշռված եւ համակարգված գործունեության արգասիք է:

– Պարոն գեներալ-լեյտենանտ, օրինագծի ընդդիմախոսների կարծիքով՝ այս օրենսդրական կարգավորումը պայմանավորված է ժողովրդագրական խնդիրներով… Ի՞նչ կասեք այս մասին:

– Իրական տեսանկյունից սա մտածված մի մշակում է, որի մեջ արտացոլվում են իմ կարծիքով՝ առաջին հերթին սահմանադրական նորմերը, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության, որպես սոցիալական, խորհրդարանական պետության որակների լիարժեք արտացոլմանը: Բայց դրա հետ մեկտեղ, իհարկե, արտացոլվում են նաեւ ժողովրդագրական, դեմոգրաֆիական ասպեկտները, առանց որի հնարավոր չէ այսպիսի փաստաթուղթ կազմելը: Ուղղակի, կարեւորն այն է, որ սա հաշվեկշռված, բալանսավորված դիրքերից է մշակված:

«ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ Է»

– Ի դեպ, քննարկման ժամանակ որոշ իրավապաշտպաններ փորձեցին հավասարության նշաններ դնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Եհովայի վկաների միջեւ ու դժգոհել, որ բանակում հոգեւոր սպասավորներ կան: Որպես բազմամյա փորձ ունեցող զինվորական՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերում դրան:

– Ինձ թվում է՝ մեր նախարարը՝ Վիգեն Սարգսյանը, լիարժեք պատասխանել է դրան, որ ազատությունների, ժողովրդավարության սկզբունքների եւ նորմերի պաշտպանման տեսանկյունից վերաբերմունքը նույնն է եւ հավասար, բայց դերակատարության առումով՝ մեր պետության կայացման, զարգացման, այդ թվում նաեւ պաշտպանության եւ անվտանգության գործի մեջ՝ իհարկե, Առաքելական եկեղեցու դերակատարությունն անգնահատելի է:

– Հնչած հաջորդ մտահոգություններից մեկն էլ այն էր, որ այս օրենսդրական կարգավորման կյանքի կոչվելուց հետո՝ այլեւս չենք ունենա երիտասարդ գիտնականներ, քանի որ երիտասարդները պարտադիր ծառայության անցնելով՝ հնարավորություն կունենան զբաղվել գիտությամբ միայն 30 տարեկանից հետո : Ըստ Ձեզ, սա խնդի՞ր է, թե՝ ոչ:

– Ես խնդիր չեմ տեսնում, խոսքը գիտական եւ կրթական գործընթացների որակի մասին է: Եվ սա կարծում եմ՝ կարեւոր է, թե արդյունքում ինչպես կզուգորդվեն ծառայությունը եւ ակադեմիական գործունեությունը՝ կրթական եւ գիտական: Այնպես որ, այս օրենքի կիրառման, ինչպես ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, մեխանիզմների ճիշտ մշակման եւ կիրառման խնդիր է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Տպագրված է «Իրավունք» թերթում, հմ. 109, 2017.10.13:

Hayk Kotanjian: This is one of the backbone and fundamental bills

On the initiative of the Standing Committee on Defense and Security, NA, RA, in the parliamentary session hall parliamentary hearings were held on the “New Regulations in the Legislation on Conscription and Military Service”, which were attended by Members of the National Assembly, representatives from the Government, political forces, interested agencies and institutions, as well as of academic, expert and educational circles.

New legislative provisions concerning the military service anticipate essential changes in the field of army recruitment, and military service, including the organization of combat duty. According to the RA Defense Minister Vigen Sargsyan, these legislative regulations pursue three main goals: legal support for the implementation of constitutional reforms, their codification and consolidation, and creation of a legal framework for the programs “I Am” and “I Have the Honour”. The policy underlying this legislative regulation is to make the military service in the Armed Forces a social elevator both for the commissioned officers and the juniors enlisted, to ensure the servicemen’s integration into the society, to increase the efficiency of the reserve, to replace the majority of the determents with privileges, and to reinforce the public confidence in the Armed Forces.

“Iravunk” had a talk with Lieutenant General Hayk Kotanjian, Head, National Defense Research University, MOD, RA, Doctor of Political Science, Professor, on all the above-said, as well as on the criticism voiced during the parliamentary hearings. He did qualify this as a genuinely multi-stage, multi-layer and “smart power” manifestation work.

“WE STILL GOT A LOT TO BURN, A LOT TO CRYSTALLIZE”

– From the perspective of ensuring the guarantees for the security of our state goals, main directions of activity and protection, this is one of the backbone and fundamental bills. Of course, we still have got a lot of bricks to burn, a lot of things to crystallize, and it was unveiled during the discussion by the Defense Minister Vigen Sargsyan, too. But at the core there is a fertile soil, and it is indeed an aftermath of a clever, balanced and coordinated work.”

– Mr. Lieutenant General, according to the opponents of the bill, this legislative regulation is due to demographic issues… What can you say about this?

– From the legal point of view, this is a well-development elaboration, which reflects, I believe, first and foremost, the constitutional norms, which are directed towards the complete portrayal of features of the Republic of Armenia as a social and parliamentary state. Meanwhile, the demographic specters, without which it becomes impossible to draft a suchlike document, are also reflected. Simply, the most important thing is that it has been developed from equitable and balanced standpoints.

“THE ROLE OF THE APOSTOLIC CHURCH IS INVALUABLE”

– By the way, in the course of the discussions, some human rights defenders tried to put equality signs between the Armenian Apostolic Church and Jehova’s Witnesses, and complained from the spiritual ministers’ presence in the army. As an experienced military man of years long practice, how do you relate to this?

– To my mind, our Minister, Mr. Vigen Sargsyan, gave a complete answer to this, i.e., from the point of provision of freedoms, principles and norms of democracy, the attitude is the same and equal, but in relation to the role-playing, of course, the mission of our Apostolic Church is invaluable from the point of formation and development of our state, including its defense and security.

– Another concern raised was that after the adoption of this legislative regulation, we will no longer have young scientists, as young people will have the opportunity of working in the field of science only after the age of 30 having completed the military service. In your opinion, is this a problem or not?

– I don’t see any problem. It is about the quality of academic and educational processes. And I think it is important how the military service and the academic activity, embracing both educational and academic components, are going to be combined. So, as Radik Martirosyan, President of the NAS, RA, put it, this is a matter of the correct elaboration and implementation of mechanisms.

HRANT SARAFYAN

Published in “Iravunk”, N 109, 2017.10.13