ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի նախկին պետ Հայկ Քոթանջյան

Category Archives: ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի նախկին պետ Հայկ Քոթանջյան

Advertisements

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նորանշանակ պետին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմին է ներկայացրել համալսարանի նորանշանակ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համալսարանի նախկին պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող) Հայկ Քոթանջյանին և ընդգծել նրա ներդրումը բանակաշինության գործում, պաշտպանական ազգային հետազոտական համալարանի հիմնադրման և զարգացման ընթացքում։

Ներկայացնելով համալսարանի նորանշանակ պետին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ Գենադի Տավարածյանը պրոֆեսիոնալ, մարտական ուղի կերտած և զինված ուժերի համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած զինվորական է։

Իր խոսքում Դավիթ Տոնոյանը համալսարանի անձնակազմի առաջիկա գործունեության մի շարք առաջնահերթություններ և առանցքային կարևորություն ներկայացնող ուղղություններ է սահմանել` ռազմական գիտության զարգացում, հետազոտությունների արդյունավետության բարձրացում, համալսարանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի միջև կապի ամրապնդում, ուսումնական ձեռնարկների մշակման շարունակականության ապահովում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չափազանց կարևոր է Հայաստանում ռազմական էլիտայի ձևավորումը, որը հնարավոր է միայն ազգային  ռազմակրթական հիմնարար միջավայր ստեղծելով։ Ազգային ռազմական էլիտան սուվերենության մենաշնորհն է, և  այդ էլիտան իր հերթին հանդիսանում է սուվերենության երաշխավորը։

Դավիթ Տոնոյանի ձևակերպմամբ, հենց այդ ազգային սուվերենության շնորհիվ կայացած ռազմական էլիտան կարող է պահել և պաշտպանել ազգային ինքնությունն ու հայրենիքի անվտանգությունը։

© Նյութը աղբյուրը՝ ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայք

Advertisements

Профессор Гайк Котанджян посетил ректора ЕГУ, профессора Арама Симоняна

Сегодня генерал, профессор Гайк Котанджян посетил ректора ЕГУ, профессора Арама Симоняна в Кардиологическом центре «Норк-Мараш».

Г. КОТАНДЖЯН: – «Мое посещение своего коллеги естественно, поскольку профессор Арам Симонян, будучи одним из крупных специалистов по политической истории Большого Арцаха (Карабаха и Сюника) 1917-1921 гг. и в прошлом – членом ученого совета Института национальных стратегических исследований, внес свой вклад в подготовку кадров  в области политических наук, продолжая научные традиции своей семьи. В связи с этим считаю необходимым воздать должное памяти его отца профессора Грачика Симоняна, который представляя патриотические традиции интеллигенции Большого Арцаха, взял на себя ответственность совместно с народной поэтессой Армении Сильвой Капутикян во время Перестройки выступать одним из авторов политико-философского обоснования платформы Карабахского движения как национально-освободительного движения против колониалистского наследия сталинизма».

Պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը այցելել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին

Այսօր գեներալ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում այցելել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին:

Հ. ՔՈԹԱՆՋՅԱՆ. – «Իմ գործընկերոջը այս այցելությունը բնականոն է, քանի որ պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, լինելով 1917-1921 թթ. Մեծ Արցախի (Ղարաբաղ և Սյունիք) քաղաքական պատմության գծով խոշոր մասնագետներից մեկը և նախկինում Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Գիտական խորհրդի անդամ, ներդրում ունի քաղաքական գիտությունների ասպարեզում կադրերի պատրաստման գործում՝ շարունակելով իր ընտանիքի գիտական ավանդույթները: Այս առիթով անհրաժեշտ եմ համարում պատշաճը մատուցել նրա հոր` պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանի հիշատակին, մի մարդու, որը, ներկայացնելով Մեծ Արցախի մտավորականության հայրենասիրական ավանդույթները, Վերակառուցման շրջանում իր վրա պատասխանատվություն վերցրեց Հայաստանի Ժողովրդական բանասեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ հանդես գալու Ղարաբաղյան շարժման` որպես ստալինիզմի գաղութատիրական ժառանգության դեմ ուղղվածազգային-ազատագրական շարժման պլատֆորմի քաղաքական-փիլիսոփայական հիմնավորման հեղինակներից մեկը»: