ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Articles posted by Razmavaraget

Author Archives: Razmavaraget

Гайк Котанджян: Важность вовлечения авторитеных армян Диаспоры в процесс создания в РА системы управления киберресурсами

Выступление Начальника Национального исследовательского университета обороны  МО РА, доктора политических наук, профессора, генерал-лейтенанта Гайка Котанджяна на состоявшемся  18 – 20 сентября в Ереване заседании VI всеармянского форума «Армения–Диаспора» по теме «Особенности оборонной политики РА в условиях современных вызовов».

Человечество вступает в эпоху четвертой научно-технической революции, которая характеризуется доминированием информационно-коммуникационных технологий во всех сферах жизнедеятельности государства, общества и личности, тотальной диджитализацией и компьютеризацией деятельности. Тем самым создаются новые беспрецедентные возможности, которые влекут за собой и качественно совершенно новые угрозы и вызовы. В частности, киберугрозы и киберпреступность приобрели транснациональный характер, в результате чего любая точка планеты может быть поражена из любой другой точки, стираются физические границы государств и атаки производятся мгновенно – с компьютерными скоростями. В подобных условиях успешное противостояние этим угрозам возможно лишь при условии международного сотрудничества. А значит, каждое государство для установления партнерских связей с другими государствами должно предстать перед ними в качестве интероперабельного в данном отношении государства.

Республика Армения постоянно подвергается вооруженному нападению со стороны своего агрессивного соседа. Эти нападения из физического пространства экстраполировались в виртуальное. Следовательно, национальная безопасность Армении и Арцаха в значительной степени обусловлены их не только традиционным оборонным потенциалом, но и кибервозможностями.

И международное сотрудничество является одним из универсальных эффективных инструментов, которые дают возможность развивать кибервозможности Армении посредством целенаправленного совершенствования правовой, институциональной, технико-технологической сфер и критических инфраструктур, тем самым содействуя обеспечению ее информационной и кибербезопасности, а также возрастанию ее привлекательности в аспекте международного партнерства.

Военно-политическое руководство РА осуществляет значительную работу по развитию международного сотрудничества, в частности, налаживая научно-технические связи с ведущими в данной области государственными и частными организациями США. В этом плане достоин упоминания состоявшийся с 23-го по 25-е сентября 2015 г. визит делегации, возглавляемой заместителем Министра обороны Ара Назаряном, в головной офис компании «Майкрософт» и плодотворные встречи с руководством компании, в том числе, с ее вице-президентом, представителем интеллигенции Армянской Диаспоры Ваге Торосяном.

В данном отношении свой вклад привносит и Национальный исследовательский университет обороны МО РА, установивший тесные академические связи с ведущей государственной научно-образовательной организацией США в безопасностной сфере – Национальным университетом обороны. Одной из основных составляющих этого многоуровневого и разнонаправленного сотрудничества является партнерство в сфере кибербезопасности. В частности, группа молодых специалистов армянского оборонного университета прошли научную стажировку с разными сроками в Колледже информации и киберпространства американского университета, являющемся центром превосходства США в киберсфере и важной структурой, связывающий государственный и частный секторы. В рамках данного сотруничества специалисты Центра национальной политики безопасности и информационно-коммуникационных технологий Института национальных стратегических исследований нашего университета разработали и научно апробировали в указанном колледже, а также в соответствующей структуре НАТО и комиссии Национального Собрания Армении проект национальной стратегии кибербезопасности Армении, в дальнейшем опубликованный в недавно вышедшем в свет номере военно-научного журнала «Армянская армия» («Айкакан банак»).

В настоящее время в центре разрабатывается проект формирования инновационной системы эффективного управления ресурсами киберпространства Армении. Внедрение данной системы предполагает подготовку на базе единых знаний специальных должностных лиц, руководящих этими сферами, для чего в центре параллельно разрабатывается магистерская программа «Стратегическое управление ресурсами киберпространства», которую намечается запустить осенью 2018 г.

Это сотрудничество с Колледжем информации и киберпространства Национального университета обороны США, являющимся государственным центром превосходства, создает плодотворную перспективу для разработки и внедрения по наиболее передовой американской модели действенных механизмов стимулирования сотрудничества частного и государственного секторов киберсферы Армении.

И в данном вопросе особо важную роль может сыграть наша Армянская Диаспора, поскольку обеспечение кибербезопасности является задачей не просто общегосударственного, а общенационального уровня, для решения которой требуется целевое сплочение как человеческого и материально-технического, так и организационного и интеллектуального потенциала всей нации с задействованием общественного веса и личных связей авторитетных армянских деятелей. Одним из ярких примеров тому служит патриотическая деятельность генерального директора компании «Виасфер Интернейшнл», Президента форума «АрмТех» Тони Морояна, главного архитектора-исследователя компании «Синопсис» доктора Ерванда Зорьяна и других видных деятелей Армянской Диаспоры в данной области.

Активное вовлечение Армянской Диаспоры в дело развития кибервозможностей Армении и дальнейшее расширение ее участия создают надежные перспективы для непрестанного развития киберпотенциала Армении. Это вовлечение проистекает из общих интересов нашей нации, поскольку дает возможность Армении развивать свой киберпотенциал, ставя его на службу всей нации, и в то же время существенно укрепить отношения Армения – Диаспора, содействуя сохранению Армянством Диаспоры своей национальной самости.

В заключение своего выступления имею честь обратиться к нашим уважаемым представителям Армянской Диаспоры, являющимся лидерами в киберсфере, оказать – в преддверии столетия воссоздания Армянской государственности – практическое содействие в учреждении вышеупомянутого Института стратегического управления ресурсами кибербезопасности, нацеленного на безопасное развитие Республики Армения.

Advertisements

Հայկ Քոթանջյան. ՀՀ-ում կիբեռռեսուրսների կառավարման համակարգի կերտման գործում հեղինակավոր սփյուռքահայերի ներգրավման կարևորությունը

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալլեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվող «ՀայաստանՍփյուռք» համահայկական վեցերորդ համաժողովի «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով նիստի ժամանակ:

Մարդկությունը թևակոխում է չորրորդ գիտատեխնիկական հեղափոխության շրջան: Այն բնութագրվում է պետության, հասարակության և անհատի կենսագործունեության բոլոր ոլորտներում տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գերիշխմամբ, գործունեության համատարած թվայնացմամբ ու համակարգչայնացմամբ: Դրանով իսկ ստեղծվում են նոր աննախադեպ հնարավորություններ, որոնք իրենց հետ բերում են նաև որակապես միանգամայն նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ: Մասնավորապես` կիբեռսպառնալիքներն ու կիբեռհանցագործությունները ձեռք են բերել անդրազգային բնույթ, երբ աշխարհի յուրաքանչյուր կետ խոցելի է ցանկացած այլ կետից, երբ ջնջվում են պետությունների ֆիզիկական սահմաններն ու հարձակումները կատարվում են ակնթարթորեն` համակարգչային արագությամբ: Նման պայմաններում այդ սպառնալիքներին արդյունավետ դիմագրավումը հնարավոր է միայն միջազգային համագործակցությամբ: ՈՒստի յուրաքանչյուր պետություն այլ պետությունների հետ գործընկերային կապեր հաստատելու համար պետք է նրանց ներկայանա որպես այդ առումով փոխգործակցելի պետություն:

Հայաստանի Հանրապետությունը մշտապես ենթարկվում է իր ագրեսիվ հարևանի ռազմական հարձակումներին: Այդ հարձակումները ֆիզիկական տարածությունից տեղափոխվել են նաև վիրտուալ տարածություն: ՈՒստի Հայաստանի և Արցախի ազգային անվտանգությունը էապես պայմանավորված է նրանց ոչ միայն ավանդական պաշտպանական ներուժով, այլև կիբեռկարողություններով:

Եվ միջազգային համագործակցությունը այն համապիտանի արդյունավետ գործիքներից է, որը հնարավորություն է տալիս իրավական, հաստատութենական, տեխնիկատեխնոլոգիական ոլորտների, կարևոր կիբեռենթակառուցվածքների նպատակաուղղված կատարելագործմամբ զարգացնելու Հայաստանի կիբեռկարողությունները` դրանով իսկ նպաստելով նրա տեղեկատվահաղորդակցային ու կիբեռանվտանգության ապահով­մանը և միջազգային գործընկերության տեսակետից գրավչության մեծացմանը:

Միջազգային համագործակցության զարգացման առումով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է զգալի աշխատանք` գիտատեխնիկական կապեր հաստատելով, մասնավորապես, տվյալ ոլորտում ԱՄՆ-ի առաջատար պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ: Այս տեսակետից ուշագրավ է 2015 թ. սեպտեմբերի 23-ից 25-ը Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակության այցը ամերիկյան «Մայկրոսոֆտ» ընկերության գլխամասային գրասենյակ և արգասաբեր հանդիպումները ընկերության ղեկավարության, այդ թվում` փոխնախագահ, սփյուռքահայ մտավորական Վահե Թորոսյանի հետ:

Տվյալ առումով իր ներդրումն ունի նաև ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը, որը սերտ ակադեմիական կապեր է հաստատել ԱՄՆ-ի անվտանգային ոլորտի առաջատար պետական գիտակրթական կազմակերպության` Պաշտպանական ազգային համալսարանի հետ: Այդ բազմաշերտ ու բազմուղի համագործակցության կարևոր բաղադրիչներից է գործընկերությունը կիբեռ­անվտանգության ոլորտում: Մասնավորապես` հայկական պաշտպանական համալսարանի մի քանի երիտասարդ մասնագետներ տարբեր ժամկետներով գիտական ստաժավորում են անցել ամերիկյան համալսարանի Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջում, որը կիբեռոլորտում ԱՄՆ-ի գերազանցության կենտրոնն է և պետական ու մասնավոր հատվածները կամրջող կարևոր կառույց: Այդ համագործակցության շրջանակներում մեր համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները մշակել են և նշված քոլեջում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցում ու Հայաստանի Ազգային ժողովի հանձնա­խմբում գիտական փորձարկման են ենթարկել Հայաստանի կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը, որն այնուհետև հրապարակվել է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի նորերս լույս տեսած համարում:

Ներկայումս կենտրոնում մշակվում է Հայաստանի կիբեռտարածության ռեսուրսների  արդյունավետ կառավարման նորամուծական համակարգի ձևավորման նախագիծը: Այս համակարգի ներդրումը ենթադրում է տվյալ ոլորտները կառավարող հատուկ պաշտոնյաների պատրաստում` միասնական գիտելիքի հիմքի վրա, ինչի համար կենտրոնում զու­գա­հե­ռաբար մշակվում է «Կիբեռտարածության ռեսուրսների  ռազմավարական կառավարում» մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսվում է գոր­ծար­կել 2018 թ. աշնանը:

ԱՄՆ-ի պետական գերազանցության կենտրոն հանդիսացող  Պաշտպանական ազգային համալսարանի Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջի հետ այս համագործակցությունը արգասաբեր հեռանկարներ է ստեղծում Հայաստանում կիբեռոլորտի մասնավոր ու պետական հատվածների կամրջման խթանման առավել առաջավոր ամերիկյան մոդելով գործուն մեխանիզմների մշակման ու ներդրման  համար:

Եվ այստեղ հույժ կարևոր դեր կարող է խաղալ մեր Հայոց Սփյուռքը, քանի որ կիբեռանվտանգության ապահովումը ոչ թե համապետական, այլ համազգային խնդիր է, որի լուծումը պահանջում է ամբողջ ազգի ոչ միայն մարդկային ու նյութատեխնիկական, այլև կազմակերպական ու մտավոր ներուժի նպատակային համախմբում` հեղինակավոր հայ գործիչների հասարակական կշռի և անձնական կապերի գործարկմամբ: Եվ դրա վառ օրինակներից է «Վիասֆեր Ինտերնեյշնել» ընկերության գլխավոր տնօրեն, «ԱրմՏեխ» համաժողովի նախագահ Թոնի Մորոյանի, «Սինոպսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ-հետազոտող դոկտոր Երվանդ Զորյանի և ոլորտի այլ սփյուռքահայ ականավոր գործիչների հայրենանվեր գործունեությունը:

Հայաստանի կիբեռկարողությունների զարգացման գործում սփյուռքա­հայության ակտիվ ներգրավումը և նրա մասնակցության հետագա ընդլայնումը ստեղծում են Հայաստանի կիբեռկարողությունների հարաճուն զարգացման հուսալի հեռանկարներ: Այս ներգրավումը բխում է մեր ազգի ընդհանրական շահերից, քանի որ Հայաստանին հնարավորություն է տալիս զարգացնելու իր կիբեռկարողությունները` դրանք դնելով ի սպաս ամբողջ ազգի, միևնույն ժամանակ, էապես ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը` նպաստելով սփյուռքահայության ազգային ինքնության պահպանմանը:

Ամփոփելով ելույթս, պատիվ ունեմ դիմելու կիբեռտարածության մեր հարգարժան սփուռքահայ առաջավարներին՝ Հայոց պետականության վերստեղծման 100-ամյակին ընդհառաջ, գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության անվտանգ զարգացմանն նպատակաուղղված վերոնշյալ Կիբեռանվտանգության ռեսուրսների ռազմավարական կառավարման ինստիտուտի ստեղծման գործում:

Hayk Kotanjian: The importance of engaging renowned Diaspora Armenians in the cause of the establishment of Cyber Resources Management System in the RA

Speech by Lieutenant General Hayk Kotanjian, Head, National Defense Research University, MoD, RA, Doctor of Political Science, Professor, at the Session on “The Peculiarities of the RA Defense Policy in Contemporary Challenges” of the 6th “Armenia-Diaspora” Pan-Armenian Conference being held in Yerevan on 18-20 September.

The humanity steps into the fourth stage of scientific and technical revolution. It is characterized by the dominance of information and communication technologies in all spheres of the vital activity of the state, society and the individual, as well as overall digitalization and computerization of that activity. And thus, new unprecedented opportunities are created which also bring qualitatively new threats and challenges en masse. Particularly, cyber threats and cyber crime have acquired transnational nature with any spot of the world being vulnerable from some other spot, the physical borders of states being vanished, and attacks on states carried out instantly – at computer speed. Under such conditions, effective resistance to these threats is possible only through international cooperation. Therefore, each state ought to present itself as an interoperable one in order to establish partnership ties with other states.

The Republic of Armenia is constantly being exposed to military attacks by its belligerent neighbor. Those attacks have also transcended from the physical to the virtual space. Thus, the national security of Armenia and Artsakh is largely circumscribed by not only their traditional defense potential, but also cyber capabilities.

And the international cooperation appears to be one of the universal effective tools, which enables to enhance Armenia’s cyber capabilities via the targeted development of legal, institutional, technical and technological spheres, and key infrastructures, thus facilitating its ICT and cybersecurity provision and the growth of its attractiveness from the perspective of international partnership.

In terms of development of international cooperation, the RA military-political leadership does a tremendous work by establishing academic and technical ties, namely with the US advanced public and private organizations of this sphere. From this point, it is worthwhile to recall the Armenian delegation headed by then Deputy Defense Minister Ara Nazaryan visit the head office of the US “Microsoft” Corporation on 23-25 September, 2015, as well as its fruitful meetings with the company leadership, and in particular with Vice-President Vahe Torosyan, an intellectual from the Armenian Diaspora.

In this respect, the National Defense Research University of the MoD RA, which has established close academic ties with the US advanced state academic-educational organization of the security sphere, i.e., the National Defense University, also boasts of its investment. Partnership in the cybersecurity is one of the key components of this multi-layer and multi-vector collaboration. In particular, a number of young NDRU professionals have been granted academic fellowships at the College of Information and Cyberspace (iCollege), which is the US center of excellence in the cyber sphere, and an important institution bridging the public and private sectors. Within the frameworks of this cooperation, our team of young professionals from the Center for National Security Policy and Communication and Information Technologies, Institute for National Strategic Studies, has elaborated the Armenian Draft National Cybersecurity Strategy,  which has undergone academic reviews in the above-mentioned college, as well as the relevant NATO body, and at the committee of the Armenian National Assembly, to be further published in the recent issue of “Haikakan Banak” (“Armenian Army”) defense-academic journal.

At present, the Center is developing a project on designing an innovative system for effective cyber space resources management in Armenia. Implementing this system implies the preparation of special officials for managing the given spheres on the basis of common knowledge, for which the “Cyber Space Resources Strategic Management” Master’s program is being concomitantly elaborated in the Center, anticipated to launch in autumn, 2018.

The collaboration with the US state center of excellence National Defense University College of Information and Cyberspace gives life to fruitful perspectives for developing and implementing effective mechanisms of the more advanced US model so as to facilitate the bridging of the cyber sphere public and private sectors in Armenia.

And this is where our Armenian Diaspora can play an extremely important role, since ensuring the cybersecurity is not merely a statewide, but a nationwide matter, the solution of which requires not only a targeted consolidation of human and material-technical, but also organizational and intellectual potential of the entire nation via exploiting the social weight and personal connections of authoritative Armenian figures. And one of the bright examples of this is the patriotic activity of Tony Moroyan, CEO, Viasphere International, Chairman, ArmTech Congress, Dr. Yervant Zorian, Chief Architect and Fellow at Synopsis, and other distinguished representatives of the Armenian Diaspora.

The active engagement and further enlargement of participation of the Diaspora Armenians create reliable prospects for the progressive development of Armenia’s cyber capabilities. This involvement is in our common national interests, as it endows our state with the ability to develop its cyber capabilities at the service of the entire nation, and at the same time to substantially strengthen Armenia-Diaspora ties, promoting the preservation of the national identity of the Diaspora.

In conclusion, I have the honor to appeal to our estimable cybersecurity leaders of the Diaspora with a call on the eve of the 100th anniversary of the re-establishment of the Armenian statehood, to provide practical assistance in the establishment of the above-mentioned Institute for Cybersecurity Resources Strategic Management targeted at the secure development of the Republic of Armenia.