Հայտարարություն

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի համար անհասկանալի են ՊԱՀՀ-ի նախկին պետի՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի կողմից իր երբեմնի ղեկավարած կառույցի վերաբերյալ անհարկի մեկնաբանությունները, իսկ դրանց իրական դրդապատճառների մասին կարելի է միայն ենթադրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինվորական հաստատության հիմնադիր օրենքի համաձայն կարող է հանդիսանալ բացառապես ՀՀ կառավարությունը, այլ ոչ թե ֆիզիակական անձը։ Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել այն հանգամանքը, որ չնայած պարոն Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ ՊԱՀՀ-ի ու նրա կառույցների երկարամյա գործունեությանը, ներկայումս համալսարանը չի զբաղվում կիրառելիության հեռանկար չունեցող կամ իրագործելիության առումով մշուշոտ, ինչպես նաև պաշտպանական համակարգում որոշումների կայացման վրա ազդեցություն չունեցող, իսկ երբեմն՝ նեղ խմբակային նպատակներ հետապնդող հետազոտությունների ու ծրագրերի իրականացմամբ։

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ը նոր անցում է կատարել Հայաստանի Հանրապետության անվտանգության և համայն հայության ազգային շահերի սպասարկմանը ու առաջնահերթ այդ շահերի մշակմանն ու գիտավերլուծական փորձաքննությանը, ինչպես նաև հույժ կարևոր ռազմական օպերատիվ ու ռազմավարական կրթական ծրագրերի իրականացմանը։ Նման հետազոտությունները պետք է լինեն առարկայական, ուղիղ կապ ունենան ռազմական համակարգի ու անվտանգության ապահովման գործնական ոլորտների հետ։ «Ռազմական» եզրույթը այս պարագայում անկյունաքարային է, քանի որ հակառակ դեպքում ՀՀ-ում և ամբողջ աշխարհում գործում են «ռազմավարական հետազոտություններ» իրականացնող բազմատեսակ, մեծաքանակ ու տարբեր մակարդակի կենտրոններ:

Ինչ վերաբերում է ՊԱՀՀ-ի միջազգային կապերին, փորձագիտական և վերլուծական կարողություններին, այդ թվում կադրերին, ապա այս հարցերը գտնվել, գտնվում և գտնվելու են, ոչ թե համալսարանի պետի հայեցողության, այլ ՊՆ ղեկավարության ու համապատասխան կառույցների անմիջական ուշադրության ներքո։ Այն աշխատակիցները, որոնք լքում են ՊԱՀՀ-ը աշխատել են համատեղության կարգով, իսկ ՊԱՀՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի մեջ ներառված մասնագետներն ու փորձագետները, բացի զինվորական կոչումներից պետք է ունենան նաև զինվորական գիտելիքներ։

Գենադի ՏԱՎԱՐԱԾՅԱՆ
Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ

___

___________________________________________________________________________________________

ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Ռազմավարագետ» բլոգ-կայքի կանոններով՝ դրանում տեղադրված բոլոր նյութերի, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի և «Աշխատանքային տետրեր» հավելվածի էլեկտրոնային համարների հեղինակային իրավունքները պաշտպանված են: Նյութերի մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ ԶԼՄ-ներում առանց «Razmavaraget.wordpress.com»-ին հղման արգելվում է:

___________________________________________________________________________________________

 

Comments are closed.

Blog at WordPress.com.

Up ↑